ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայկական շախմատի հերթական ոսկե օլիմպիադան

Հայկական շախմատի հերթական ոսկե օլիմպիադան
09.09.2012 | 21:10

Ստամբուլում ավարտվեց շախմատի համաշխարհային հերթական օլիմպիադան, ավարտվեց հայկական շախմատի փայլուն հաղթանակով: Վերջին տուրում մեր մրցակիցը Հունգարիայի ուժեղ ընտրանին էր: Մեր հավաքականին հաղթական միավոր բերեց Սերգեյ Մովսիսյանը, ով կարողացավ սև խաղաքարերով առավելության հասնել Զոլթան Ալմասիի նկատմամբ: Նույնքան` 19 միավոր հավաքեց եւ Ռուսաստանի ընտրանին, սակայն լրացուցիչ գործակիցներով նրանք տիրացան արծաթե մեդալների: Երրորդը նախորդ օլիմպիադայի հաղթող ՈՒկրաինայի ընտրանին էր, ում, չինացիներին շրջանցելու ու հաղթական եռյակ մտնելու համար, անպայմանորեն հաղթանակ էր պետք: ՈՒկրաինացի մարզիկները հաջողությամբ լուծեցին խնդիրը` միաժամանակ օգնելով մեզ հեռու մնալ չինացիների հաղթելու դեպքում այս անգամ մեզ համար ոչ շահավետ լրացուցիչ գործակիցների հաշվարկման անպատեհությունից:
Կանանց Հայաստանի ընտրանին ցույց տվեց վեցերորդ արդյունքը: Այստեղ հաղթողը ռուս շախմատիստուհիներն էին, ովքեր լրացուցիչ գործակիցներով շրջանցեցին չինուհիներին: Տղամարդկանց ընտրանու պես ուկրաինուհիները նվաճեցին բրոնզե մեդալներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ